Իրան-Ռուսաստան պաշտպանական համագործակցությունն ուղղված չէ ոչ մի կողմի դեմ
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ ռուս-իրանական պաշտպանական համագործակցությունը չի խախտում երրորդ երկրների շահերը։ «Դետք»-ի հաղորդմամբ՝ այս մասին Աբդոլլահիանն ասել է իրանական IRNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
Աբդոլլահիանը շեշտել է, որ պաշտպանական փոխգործակցությունը երկկողմ համագործակցության օրակարգային թեմաներից մեկն է։ Նա միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Մոսկվայի և Թեհրանի միջև փոխգործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։
Իրանի գլխավոր դիվանագետը խոստացել է մեկնաբանել նաև ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալի հայտարարությունները, թե Իրանն իբր Ռուսաստանին անօդաչու սարքեր է մատակարարում։
Հիշեցնենք, որ Իրանը և Ռուսաստանը բազմիցս հերքել են ռուս-ուկրաինական պատերազմում իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի կիրառման վերաբերյալ պնդումները։ 2022 թվականի նոյեմբերին Իրանի արտգործնախարարը նշել էր, որ երկիրը Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր է մատակարարել, սակայն դրանք եղել են փոքր քանակով և պատերազմի մեկնարկից մի քանի ամիս առաջ։
Add new comment