Իտալիան մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա

Իտալիան մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա

Այս մասին Ազգային խորհրդարանի պատգամավորների պալատում հայտարարել է պաշտպանության նախարար Գիդո Կրոզետտոն։

«Իտալիան մտադիր չէ զորքեր ուղարկել դաշտ»,- ասել է Պաշտպանության նախարարության ղեկավարը՝ խորհրդարանականներին բացատրելով Կիևին Իտալիայի կողմից տրամադրվող ռազմական օգնության որոշ ասպեկտներ։

Անդրադառնալով նորագույն «Samp/T» հակաօդային պաշտպանության համակարգին, որն Իտալիան նախկինում համաձայնվել էր տեղակայել Ուկրաինայում Ֆրանսիայի հետ համատեղ, Կրոզետտոն նշել է, որ Հռոմը տրամադրում է ոչ գործառնական բնույթի որոշ բաղադրիչներ, ինչպես նաև ապահովում է կադրերի անհրաժեշտ վերապատրաստում:

«Համոզված եմ, որ ճիշտ է անձնակազմ պատրաստել՝ ուկրաինական քաղաքները ռուսական հրթիռային հարձակումներից պաշտպանելու համար: Սա գործիք չէ, որն օգտագործվում է հարձակման համար, այն ծառայում է՝ պաշտպանվելու ռուսական հարձակումներից: Ես գոհ եմ, որ մենք կարող ենք պատրաստել մարդկանց, որոնք կարող են պաշտպանել Ուկրաինայի քաղաքները, հիվանդանոցները և ենթակառուցվածքները թշնամու հրթիռային հարձակումներից»,- նշել է նախարարը:

Add new comment