ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ-ը ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահի հետ քննարկել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի խնդիրները

Ադրբեջանում կամայականորեն ազատությունից զրկված հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների՝ մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց լինելու հանգամանքի մասին է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը խոսել ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի գլխավորած պատվիրակության հետ: Տեղեկությունը հայտնում են ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայությունից։

Մանասյանը Գրասային է ներկայացրել նաև մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։

«Զրուցակիցներն անդրադարձել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում՝ խտրականության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման կարևորությանը, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին»,–ասված է հաղորդագրության մեջ:

Քննարկվել են նաև մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների հետ կապված հարցեր:

 

Add new comment