ԱՄՆ, Ռումինիայի և Լեհաստանի զինվորականները ՀՕՊ զորավարժություններ են անցկացրել
Ամերիկացի, լեհ և ռումինացի զինվորականները Լեհաստանում ավարտեցին տասնօրյա վարժանքներ՝ անօդաչու թռչող սարքերին հակազդելու համար նախատեսված թուրքական Merops (բազմասպեկտր լայնածավալ օպտիկական նշանառություն) օդային հսկողության համակարգերն օգտագործելու համար։
Այս մասին հայտարարեց ԱՄՆ բանակի 10-րդ օդային և հրթիռային պաշտպանության հրամանատարության ղեկավար, բրիգադի գեներալ Քուրթիս Քինգը՝ Պետդեպարտամենտի կողմից կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։
«Մինչև նոյեմբերի 18-ը լեհ, ամերիկացի և ռումինացի զինվորականները ավարտեցին մոտավորապես տասնօրյա համատեղ վարժանքներ՝ Merops հակաօդային համակարգի օգտագործման համար, որն ապացուցել է իր արդյունավետությունը Ուկրաինայում մարտական գործողություններում»,- ասաց նա։
Քինգը հավելեց, որ այս վարժանքները ցույց տվեցին «տվյալների արագ փոխանակման և նոր համակարգերի ինտեգրման», ինչպես նաև ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների հետ համագործակցելու ունակությունը։
Ավելին, ըստ Քինգի, անցյալ շաբաթ Գերմանիայում ավարտվել է առնվազն 11 մշակողների կողմից տրամադրված անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման և ճնշման տարբեր համակարգերի փորձարկումը։
Քինգը նշել է, որ այս ջանքերը վերջնական նպատակ ունեն «ամրապնդել ՆԱՏՕ-ի արևելյան թևում անօդաչու թռչող սարքերի դեմ պաշտպանությունը»։
Add new comment