Գազան չպայթած զինամթերքից մաքրելը կարող է տևել մինչև 10 տարի
Գազայի տարածքը չպայթած զինամթերքից մաքրելը կարող է տևել մինչև 10, իսկ փլատակների մաքրումը՝ ավելի քան 20 տարի։
Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման ծրագրի համակարգող Մութասիմ Էլագրան։
«Եթե փլատակների մաքրումը շարունակվի նույն տեմպերով, ինչպես նախկինում, դա կարող է տևել մինչև 22 տարի։ Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի հաշվարկներով, Գազայի տարածքը չպայթած զինամթերքից մաքրելը կարող է տևել մինչև 10 տարի։ Սա ավելի է բարդացնում փլատակների մաքրումը, քանի որ միայն դրա անվտանգության ապահովման համար կարող է 10 տարի պահանջվել։ Միջազգային հանրությունից սա զգալի ջանքեր կպահանջի», – ասել է նա։
Add new comment