Այս ի՞նչ օրի հասանք, որ հայ ժողովրդի դեմ պատերազմների ճարտարապետ Հիքմեթ Հաջիևը հանրայինի եթեր ստացավ. Մարուքյան
Ֆեյսբուքում տեսա, որ Պետրոս Ղազարյանը տարածել է Արեգ Քոչինյանի հետ իր հարցազրույցի հղումով և հավելել. «Հայ փորձագետները վերադարձել են Բաքվից։ Ալիևի օգնական Հաջիևի ուղերձները»։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ինչպե՞ս է ստացվում, որ Պետրոս Ղազարյանը հայ փորձագետի հետ Հ1-ի եթերում նստած քննարկում է Ալիևի օգնականի ուղերձները, իսկ հայ քաղաքական գործիչները հնարավորություն չունեն ամենադիտվող հաղորդաշարի տաղավարից իրենց ուղերձները հղելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։
Այս ի՞նչ օրի հասանք, որ հայ ժողովրդի դեմ տեղեկատվական և հոգեբանական պատերազմների ճարտարապետ ու համակարգող Հիքմեթ Հաջիևը հանրայինի եթեր ստացավ իր ուղերձները փոխանցողի միջոցով»։
Add new comment