ՌԴ-ն հերքում է Բերձորում անցակետ ստեղծելու հարցի քննարկումը
Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը չեն քննարկել Լաչինի (Բերձոր - խմբ.) միջանցքում սահմանային անցակետ ստեղծելու հարցը: ՌԴ արտգործնախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Լաչինի (Բերձոր - խմբ.) միջանցքում հսկիչ-անցագրային կետերի ստեղծում նախատեսված չէ:
Այս մասին երեկ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ հայկական կողմին առաջարկել է անցակետ տեղադրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» երկու ծայրերում, ինչպես նաև Լաչինի միջանցքի (Բերձոր - խմբ.) սահմանին:
Ադրբեջանը պարբերաբար հայտարարություններ է անում սահմանային անցակետ ստեղծելու մասին: Մարտի 5-ին Ադրբեջանի կողմից դիվերսիոն հարձակման նպատակներից մեկն էլ բարձրաձայնելն էր, իբրև թե անցակետ ստեղծելն անհրաժեշտություն է:
Add new comment