Submitted by H.Aslanyan on
Թաթոյան

Թող նախկին նախագահները չմասնակցեն ընտրապայքարին, կտեսնեք, թե ինչպես ենք հեռացնում Փաշինյանին. Թաթոյան

Քանի դեռ նախկին նախագահները մասնակցում են ընտրապայքարին, ընդդիմության միավորման հեռանկար չկա, որովհետև միշտ լինելու է նախկին, ներկա, միշտ լինելու է Նիկոլ Փաշինյանի ուժեղացում,  ասուլիսում ասել է «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը:

«Փաշինյանին ձեռնտու է, որ նախկին նախագահները մասնակցեն ընտրության, նա նախկին նախագահներից է ուզում դարձնել իրեն ընդդիմություն»,-ասել է նա:

«Թող նախկին նախագահները չմասնակցեն ընտրապայքարին և կտեսնեք, թե ինչպես ենք հեռացնում Փաշինյանին, ասել է Թաթոյանը»,-ավելացրել է Թաթոյանը:

Add new comment