Պուտին

Պուտինն առաջարկել է սկսել ՀԱՊԿ ուժերը ժամանակակից ռուսական զենքով զինելու ծրագիր

Պուտինն առաջարկել է սկսել ՀԱՊԿ ուժերը ժամանակակից ռուսական զենքով զինելու ծրագիր, քանի որ ռուսական զենքն ապացուցել է իր արդյունավետությունը իրական մարտական գործողություններում։

Բիշքեկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում Ռուսաստանի ղեկավարը նաև հայտարարել է, որ կազմակերպության երկրները նախատեսում են իրականացնել մի շարք համատեղ միջոցառումներ, այդ թվում՝ «Փոխգործակցություն», «Էշելոն» և «Որոնում» զորավարժությունների հաջորդ փուլերը։

ՌԴ–ն առաջարկում է սկսել ՀԱՊԿ-ի հակաահաբեկչական նոր ռազմավարության մշակումը։ Ռուսաստանը, ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ միասին, շարունակում է աշխատել ահաբեկչական բջիջների բացահայտման և դրանց ֆինանսավորման ուղիների խափանման ուղղությամբ։

ՀԱՊԿ-ում իր նախագահության ընթացքում Ռուսաստանը նաև առաջարկում է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել կազմակերպության երկրներին տեղեկատվական ոլորտում պաշտպանելու համար։

ՀԱՊԿ-ի հաջորդ գագաթնաժողովը կկայանա 2026 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում։

 

Add new comment