Սիրիան Իսրայելին մեղադրել է արդեն երկու օր շարունակվող ավիահարվածների մեջ

Սիրիան Իսրայելին մեղադրել է արդեն երկու օր շարունակվող ավիահարվածների մեջ

Իսրայելի օդուժն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում այսօր կեսգիշերից քիչ անց: Ավիահարվածների նախորդ գիշերը ևս մեկ նման հարձակում էր տեղի ունեցել, որի հետևանքով 2 զինվոր էր վիրավորվել: Այս մասին հաղորդում է Սիրիայի պետական SANA գործակալությունը:  

Նշվում է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են «թշնամական հրթիռները» մայրաքաղաքի երկնքում, սակայն հարձակման հետևանքով պատճառվել է նյութական վնաս:

Մեծ Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարանը» հայտարարել է, որ հարվածների թիրախ են դարձել Դամասկոսից հարավ ընկած կառավարական ուժերի և Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների զենքի պահեստները:

Ավելի վաղ՝ մարտի լույս 30-ի գիշերը, Իսրայելն ավիահարվածներ էր իրականացրել Սիրիայի դեմ՝ թիրախավորելով Դամասկոսի արվարձանները: Սիրիական ռազմական աղբյուրը SANA գործակալությանը հայտնել էր, որ Դամասկոսի արվարձաններում իսրայելական հրթիռային հարձակման հետևանքով վիրավորվել է սիրիացի երկու զինվոր, պատճառվել է նաև նյութական վնաս։

«The Times of Israel» պարբերականն իր հերթին հաղորդում է, որ, որպես կանոն, Իսրայելի պաշտպանության բանակը չի մեկնաբանում Սիրիայում իրականացված հարձակումները, սակայն ընդունել է, որ հարյուրավոր հարվածներ է հասցրել Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների դեմ, որոնք փորձում են ամրապնդել դիրքերը Սիրիայում: ԻՊԲ-ն նշում է, որ նաև հարվածում է այդ խմբավորումների համար նախատեսված մատակարարումներին:

Բացի հինգշաբթի և ուրբաթ իրականացված հարձակումներից՝ վերջին շաբաթներին հարձակումներ են կատարվել նաև Հալեպի միջազգային օդանավակայանի դեմ: Այդ հարձակումները ևս վերագրվում են Իսրայելին

Add new comment