Եվրոպական առաջնորդները առաջընթաց են գրանցել Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ բանակցություններում. Ֆոն դեր Լյայեն
Եվրոպական առաջնորդները Փարիզում կայացած բանակցությունների արդյունքում առաջընթաց են գրանցել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում:
Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը X սոցցանցում։
«Այսօր լավ քննարկում է կայացել Վլադիմիր Զելենսկու հետ, որը հանդիպել է [Ֆրանսիայի ղեկավար Էմանուել] Մակրոնի և եվրոպական այլ առաջնորդների հետ»,- գրել է նա:
Ֆոն դեր Լյայենը հավելել է, որ Եվրոպան մտադիր է կարգավորման վերաբերյալ իր առաջարկները ներկայացնել այս շաբաթ:
Add new comment