Submitted by detq-editor on
Հայաստանը կրկին տարածք է կորցնում Սյունիքում

Հայաստանը կրկին տարածք է կորցնում Սյունիքում

Հայաստանի ԱԱԾ-ն հաստատել է տարածվող լուրերը, որ ադրբեջանցիներն առաջացել են Սյունիքի Տեղ և Կոռնիձոր գյուղերի ուղղությամբ:

Մասնավորապես, ըստ ԱԱԾ հաղորդագրության, «հայկական կողմի հաշվարկներով՝ հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել»:

«Ինֆո. Մեդիա» տելեգրամյան ալիքն իր տարածած կադրերը վերնագրել է` «Ինչպես են ադրբեջանցիներն ամրանում Տեղ գյուղի մերձակայքում»: Ըստ այդ աղբյուրի` այն հատվածում, որտեղ առաջ են եկել ադրբեջանցիները, ակտիվ ամրաշինական աշխատանքներ են իրականացվում։ Թշնամին նաև խրամատներ է փորում։

Add new comment