Ֆինլանդիան պատրաստ չէ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել. Ֆինլանդիայի վարչապետ
Ֆինլանդիան պատրաստ չէ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել, բայց կարող է օգնել կազմակերպել անվտանգության միջոցառումները։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ մամուլի ասուլիսում, հաղորդում է Yle-ն։
Օրպոն նշել է, որ չգիտի, թե ինչու է Ֆինլանդիան հիշատակվում որպես անվտանգության երաշխիքներ տրամադրող պետություններից մեկը Վաշինգտոնի 28 կետանոց խաղաղության ծրագրում: Նա ընդգծել է, որ իրական երաշխիքներ կտրամադրեն ինչպես խոշոր եվրոպական երկրները, այնպես էլ Միացյալ Նահանգները:
«Անվտանգության երաշխիքները բավականին լուրջ հարց են։ Մենք պատրաստ չենք անվտանգության երաշխիքներ տրամադրել, բայց կարող ենք օգնել անվտանգության կազմակերպման հարցում», - ասաց Օրպոն։
Դեկտեմբերի 1-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «Կամավորների կոալիցիայի» երկրներն ավարտել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին ուղղված աշխատանքը և մտադիր են դրանք քննարկել ամերիկյան կողմի հետ առաջիկա օրերին։
Add new comment