Եկեղեցականների նկատմամբ բռնաճնշումներով պայմանավորված` Մայր Աթոռը հետաձգում է Եպիսկոպոսաց ժողովը
Հայաստանում դեկտեմբերի 10–12 նախատեսված եպիսկոպոսաց ժողովը հետաձգվում է։ Այս մասին հայտնում են Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
«Նկատի ունենալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, մասնավորապես եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, այդ թվում՝ կալանավորումները, ընդառաջ եպիսկոպոսների խնդրանքին՝ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է»,–ասված է հաղորդագրության մեջ։
Դեկտեմբերի 1–ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով դեկտեմբերի 10–12–ը հրավիրվում է եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։
Add new comment