Submitted by detq-editor on
f

Իրանի ցամաքային զորքերի հրամանատարն Ադրբեջանին մեղադրել է Արցախի դեմ պատերազմում ԻՊ-ի ահաբեկիչներ օգտագործելու մեջ

Իրանի Իսլամական Հանրապետության ցամաքային զորքերի հրամանատար Քիումարս Հեյդարին հայտարարել է, որ Հարավային Կովկասում կան շատ զգայուն հարցեր, որոնցից մեկն էլ Ադրբեջանի հետ սահմաններին սիոնիստական (նկատի ունի Իսրայելին - խմբ․) տարրերի առկայությունն է։ «Դետք»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Դիմելով Ադրբեջանի իշխանություններին՝ Հեյդարին նշել է, որ Իրանի տարածաշրջանի երկրներում չի հանդուրժի այդ տարրերի առկայությունը և կդիմակայի դրան։

Քիումարս Հեյդարին ընդգծել է նաև, որ տարածաշրջանում մյուս խնդիրը սիրիացի ահաբեկիչների առկայությունն է։ Նրա խոսքով՝ այդ ահաբեկիչներն Ադրբեջանի կողմից տարածաշրջան են տեղափոխվել Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։ Վերջինս հայտնել է նաև, որ Իրանը չունի որևէ հիմնավոր ապացույց, որ սիրիացի ահաբեկիչները հեռացել են տարածաշրջանից։

Բացի դրանից՝ նա հավելել է, որ մյուս կարևոր խնդիրը տարածաշրջանում պետական սահմանների փոփոխությունների անօրինականությունն է։ Հեյդարին ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իրանը հարգում է հարևան երկրների սահմանները և թույլ չի տա, որ դրանք փոխվեն։

Add new comment