Կամբոջան հրթիռներ է արձակել Թաիլանդի ուղղությամբ
Կամբոջան Թաիլանդի տարածքի ուղղությամբ BM-21 բազմակի կրակող հրթիռային համակարգեր է արձակել, հաղորդում է Թաիլանդի բանակի երկրորդ ռազմական շրջանը։
«Կամբոջական զորքերը BM-21 հրթիռներ են արձակել Բուրիրամ նահանգի քաղաքացիական բնակավայրերի վրա: Այս պահին զոհերի մասին տեղեկություններ չկան: Ցամաքային զորքերի երկրորդ ռազմական շրջանը կպաշտպանի Թաիլանդի ժողովրդին և ազգային ինքնիշխանությունը»,-ասվում է հայտարարության մեջ:
Թաիլանդի թագավորական բանակը նախկինում հայտնել էր, որ Թաիլանդ-Կամբոջա սահմանին տեղի ունեցած բախումների ժամանակ մեկ թաիլանդցի զինվոր է զոհվել, ևս չորսը՝ վիրավորվել։
Գործակալության տվյալներով՝ կամբոջական ուժերը կրակ են բացել թաիլանդական դիրքերի վրա տեղական ժամանակով առավոտյան 5:00-ից (Մոսկվայի ժամանակով առավոտյան 1:00-ից): Դեկտեմբերի 8-ին Թաիլանդի ռազմաօդային ուժերը հարվածել են կամբոջական զինված ուժերի դիրքերին:
Հաղորդագրության համաձայն՝ հարվածները թիրախավորել են ռազմական ենթակառուցվածքները, զենքի պահեստները, հրամանատարական կետերը և լոգիստիկական երթուղիները։
Add new comment