Նիկոլ

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնում է Գերմանիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-10-ին պաշտոնական այցով կգտնվի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում։

Դեկտեմբերի 9-ին վարչապետը հանդիպումներ կունենա ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և ԳԴՀ դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։

Դեկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Համբուրգ, որտեղ նախատեսված է հանդիպում քաղաքի քաղաքապետ Պետեր Չենչերի հետ։ Համբուրգի առևտրի պալատում վարչապետը կհանդիպի տեղի գործարարների հետ։

Add new comment