ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքչյանին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները մարդասիրական այց են կատարել Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքչյանին: Այս մասին «X» սոցիալական ցանցում հայտնել է նրա իրավաբանական ներկայացուցիչ Մարիա Լուսիանա Մինասյանը։
Նա իր և Վիգեն Էուլջեքչյանի կնոջ անունից շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ին, ինչպես նաև Ադրբեջանի իշխանություններին՝ «Ումբակի» բանտում Էուլջեքչյանին այցելելու հնարավորություն ընձեռելու համար:
Նշվում է, որ այցի ընթացքում ԿԽՄԿ ներկայացուցիչները Էուլջեքչյանին են փոխանցել առաջին անհրաժեշտության պարագաներ, այդ թվում՝ սննդամթերք, ծխախոտ և անձնական իրեր, ինչը «այս զգայուն ժամանակահատվածում» դրական ազդեցություն է ունեցել նրա ֆիզիկական և հոգեբանական վիճակի վրա:
Հաղորդվում է նաև, որ անցյալ շաբաթ Էուլջեքչյանին հնարավորություն են տվել հեռախոսով կապվել հարազատների հետ. ընտանիքի անդամների խոսքով՝ նա ավելի կայուն հուզական վիճակում է եղել, ինչը կապի երկարատև բացակայությունից հետո հարազատներին որոշ հանգստություն է բերել: Միաժամանակ ընդգծվում է, որ դեռևս լուրջ մտահոգություններ կան նրա առողջական վիճակի և պահման պայմանների հետ կապված։
Հայտարարության հեղինակներն առումով շեշտել են շարունակական մարդասիրական հասանելիության և ընտանիքի հետ պարբերական շփումների անհրաժեշտությունը` հատկապես կրոնական տոների օրերին։
Add new comment