Զուրաբյան

ՀԱԿ-ը կմասնակցի առաջիկա ընտրություններին, վարչապետի թեկնածուն է Լևոն Զուրաբյանը

Ուզում եմ տեղեկացնել, որ այն ինչ ասում եմ, անշուշտ քննարկվել և համաձայնեցվել է կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Տեղյակ եմ պահում, որ միաձայն որոշվել է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: 

Այս մասին ասել է Արամ Մանուկյանը՝ ներկայացնելով «Հայ ազգային կոնգրես» կուսակցության որոշումը:

«Երկրորդ որոշումն է՝ կուսակցության վարչապետի թեկնածու առաջադրել վարչության փոխնախագահ Լևոն Զուրաբյանին»,- նշել է նա:

Add new comment