Թրամփ

Էրդողանը և Թրամփը կքննարկեն F-16 և F-35 կործանիչների մատակարարման հարցը

Ամերիկյան F-35 և F-16 կործանիչների գնման հարցը կդառնա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկուշաբթի օրը նախատեսված հեռախոսազրույցի առանցքային թեմաներից մեկը։ 

Այս մասին հայտնում է թուրքական կառավարամետ Hürriyet թերթը։

Պարբերականի տեղեկություններով՝ առաջնորդները կքննարկեն նաև CAATSA օրենքի շրջանակներում սահմանված պատժամիջոցների չեղարկումը, թուրքական զինված ուժերի կարիքների համար F-16 և F-35 ինքնաթիռների մատակարարումները, Halkbank բանկի գործը, ինչպես նաև քրդական SDF կազմավորումների՝ սիրիական բանակի կազմում ինտեգրման հարցը։

Ինչպես նշում է Hürriyet-ը, բանակցությունների առանձին թեմա կարող է դառնալ Գազայի հատվածում առկա իրավիճակը։

Add new comment