Submitted by detq-editor on
asf

«Պարո՛ն Ռեջեփ, չեմ վախենում Ձեզնից». Մերալ Աքշեներ

«Պարո՛ն Ռեջեփ, չեմ վախենում Ձեզնից». Մերալ Աքշեներ Թուրքիայի Զեյթինբուրնու շրջանում գտնվող, մեծությամբ երկրորդ ընդդիմադիր «Լավ» կուսակցության (İyi) կենտրոնական գրասենյակի վրա երեկ տեղի ունեցած զինված հարձակում գործած անձը ձերբակալվել է:

Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:

«Զինված հարձակում գործած անձը ձերբակալվել է: Պատասխանատուները պետք է զգույշ լինեն մեղադրանքներ հնչեցնելիս: Մեր պարտականությունը մեղավորին ձերբակալելն է: Վստահեք ձեր պետությանը և ձեր ոստիկանությանը»,- նշել է Սոյլուն:

Զինված հարձակման մեջ մեղադրում են  Էրդողանին և նրա իշխանությանը: Կուսակցության նախագահ Մերալ Աքշեները, հրապարակայնորեն դիմելով Էրդողանին, հայտարարել  է. «Աքշեներին վախեցնողը դեռ չի ծնվել։ Ես, Ալլահից բացի, ոչ մեկից չեմ վախենում, եթե վախենում եմ, թող Ալլահը ինձ պատժի: Պարո՛ն Ռեջեփ, չեմ վախենում Ձեզնից»։

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն զինված հարձակումից հետո իր թվիթերյան էջում գրել է. «Մերալ Աքշեներն ուժեղ առաջնորդ է, դուք չեք կարող վախեցնել նրան: Ես ակնկալում եմ, որ մեղավորներն անմիջապես կձերբակալվեն և պատասխանատվության կենթարկվեն»։

Add new comment