Ալիև

Հայաստանը դուրս կգա ներկայիս փակուղուց. Ադրբեջանի և Հայաստանի միջև ճանապարհները կբացվեն. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման շրջանակներում Հայաստանը կստանա Ռուսաստանի երկաթուղիներին հասանելիություն Ադրբեջանի միջոցով:

Ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում նա նշել է, որ «Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումից Հայաստանը կշահի», և որ «դա օգտակար կլինի բոլորի համար»։

«Որովհետև Հայաստանը կարող է և դուրս կգա ներկայիս փակուղուց։ Ադրբեջանի և Հայաստանի միջև ճանապարհները կբացվեն։ Թուրքիայի և Հայաստանի միջև ճանապարհները կբացվեն։ Հայաստանը Նախիջևանի միջոցով մուտք կունենա Իրանի երկաթուղիներ և Ադրբեջանի միջոցով Ռուսաստանի երկաթուղիներ։ Սա նաև Հայաստանի համար է օգտակար։ Այստեղ պարտվող չպետք է լինի։ Առնվազն, տնտեսական կամ տրանսպորտային տեսանկյունից, պարտվողներ չեն լինի»,- նշել է նա։

Ալիևը հավելել է, որ պետք է կառուցվի Նախիջևանը Թուրքիայի հետ կապող երկաթուղի։

«Այս բոլոր նախագծերը, անշուշտ, պետք է իրականացվեն սերտ համակարգմամբ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

 

Add new comment