Իրանում ցույցերը երեկ նոր թափ են առել. դրանք ավելի մարդաշատ են դարձել, ընդլայնվել է աշխարհագրությունը
Իրանում ցույցերը երեկ նոր թափ են առել. դրանք ավելի մարդաշատ են դարձել, ընդլայնվել է աշխարհագրությունը:
🔺Մարդաշատ ցույցերի տեսանյութեր են հրապարակվել նաև այն քաղաքներից, որտեղից մինչև այժմ ակտիվություն չի եղել կամ ավելի պասիվ էր:
🔺Նախորդ օրվա Աբդանանի մարդաշատ ցույցից հետո նմանատիպ ակցիաներ են եղել նաև Աստարայում, Ռաշտում, Ղազվինում,Աբադանում և մի շարք փոքր քաղաքներում: Ընդ որում՝ փոքր ու միջին քաղաքներում ընդգրկվածությունն այս ցույցերի առանձնահատկություններից է:
🔺Ցույցեր են եղել Թեհրանի շուրջ 20 վայրում: Ակտիվ շրջաններից շարունակում է լինել երկրի արևմուտքը: Այստեղ նաև ավելի ռադիկալ են ակցիաները:
🔺Արձանագրվել են իրավապահների վրա զինված հարձակումների դեպքեր: Հարձակումներ են եղել նաև հանրային ու վարչական նշանակության օբյեկտների վրա: Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են 3 իրավապահի զոհվելու մասին, մեկ աշխարհազորային էլ զոհվել է «կասկածելի հանգամանքերում»:
🔺Հաղորդվել է մի շարք քաղաքներում շուկաների գործադուլի, ուսանողական ակցիաների մասին։
🔺Ակցիաներին հնչող հիմնական վանկարկումներն են «մահ Խամենեին», «մահ բռնապետին», «Փահլավին հետ է վերադառնալու» և նմանատիպ այլ կարգախոսներ։
«Իրանն այսօր» տելեգրամյան ալիք
Add new comment