Կոնգրես է ներկայացվել Գրենլանդիան նահանգի կարգավիճակով ԱՄՆ կազմում ընդգրկելու մասին օրինագիծ
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Գրենլանդիան նահանգի կարգավիճակով ԱՄՆ կազմում ընդգրկելու մասին օրինագիծ:
Դրա հեղինակը Արիզոնայից կոնգրեսական, հանրապետական Ռենդի Ֆեյնն է:
Այս մասին տելեգրամյան ալիքում գրում է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։
Օրինագիծը քննարկվելու եւ հավանության արժանանալու դեպքում ԱՄՆ նախագահին հորդորելու է ձեռնարկել այն կյանքի կոչելու քայլեր:
Իհարկե հավանաբար այս օրինագիծը կամ կմերժվի, կամ դրա քննարկումը կտեւի ամիսներ, եւ այն Կոնգրես ներկայացնելու քայլը կամ պարզապես առանձին վերցրած կոնգրեսականի «էպատաժ» է, կամ քաղաքական քայլ, որ նրա միջոցով անում է գուցե հենց Թրամպի վարչակազմը՝ Դանիայի ու ԵՄ վրա որոշակի հոգեբանական ճնշման նպատակով:
Add new comment