TRIPP ընկերության բաժնեմասերի ընդամենը 26 տոկոսն է Հայաստանին պատկանելու, իսկ 74 տոկոսը՝ ԱՄՆ-ին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բացատրել է՝ ինչու՞ է TRIPP ընկերության բաժնեմասերի ընդամենը 26 տոկոսը Հայաստանինը լինելու, իսկ մեծ մասը՝ 74 տոկոսը՝ ԱՄՆ-ին է պատկանելու։
«Բանակցությունների արդյունք է, և արտացոլում է երկրների ներդրումները։ Գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգները մեծ ծավալի ներդրումներ է անելու։ Ես չեմ խոսում միայն քաղաքական կապիտալի ու աջակցության, այլ հենց ֆինանսական ներդրումների մասին։ ՀՀ-ն իր կողմից հիմնական բանը, որ ներդնելու է, կառուցապատման իրավունքն է, կարծում եմ՝ բավականին արդար բաշխում է»,- Վաշինգտոնում գտնվող ՀՀ դեսպանությունում հեռավար մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Հավելեց՝ խոսքը 49 տարվա մասին է։ Ենթադրվում է, որ տարիների ընթացքում, երբ ներդրումների վերադարձը որոշակի չափով ապահովված կլինի, և պայմանագիրը ևս 50 տարով կավելացվի, այդ ժամանակ բաժնեմասերի հարաբերակցությունը կփոխվի և գրեթե հավասարվելու է։
Միրզոյանը շեշտեց՝ ընկերության որևէ բաժնեմաս չի կարող օտարվել առանց ՀՀ-ի և ԱՄՆ-ի համաձայնեցման։
Add new comment