Պատժամիջոցների վերացման դիմաց Թեհրանը պատրաստ է երաշխավորել, որ միջուկային ծրագիրը միշտ կմնա խաղաղ նպատակներով. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հարցազրույց է տվել ամերիկյան լրատվամիջոցին։
Նա նշել է. «Երեք օր տևած ահաբեկչական գործողություններից հետո մեր երկրում այժմ հանգստություն է տիրում։ Իրավիճակն ամբողջությամբ մեր վերահսկողության տակ է»։
Ըստ Արաղչիի` այդ ամենը Իսրայելի կողմից հյուսված դավադրություն էր, որպեսզի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներքաշեն պատերազմի մեջ։
Իրանի գլխավոր դիվանագետը հայտարարել է, որ պատժամիջոցների վերացման դիմաց Թեհրանը պատրաստ է երաշխավորել, որ Իրանի միջուկային ծրագիրը միշտ կմնա խաղաղ նպատակներով։
Add new comment