https://ria.ru/20260119/peskov-2068759181.html

Գրենլանդիայի հարցը լուծելով՝ Թրամփը կմտնի պատմության մեջ. Կրեմլի խոսնակ

«Կան միջազգային փորձագետներ, որոնք կարծում են, որ Գրենլանդիայի անեքսիայի հարցը լուծելով՝ Թրամփը, անկասկած, պատմություն կկերտի։ Եվ ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև համաշխարհային պատմության մեջ։ Եվ կրկնում եմ՝ առանց քննարկելու՝ սա լավ է, թե վատ, դժվար է չհամաձայնվել այս փորձագետների հետ»:

Այս մասին,   Ռիա Նովոստիի հաղորդմամբ, լրագրողներին ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ Գրենլանդիան Դանիայի թագավորության մաս է կազմում, սակայն Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս։ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները Վաշինգտոնին զգուշացրել են կղզու բռնագրավման դեմ՝ նշելով, որ ակնկալում են, որ իրենց տարածքային ամբողջականությունը կհարգվի։

Add new comment