ՀԱՊԿ անդամության «ապասառեցում» տեղի չի ունենա․ ի՞նչ գնահատական է տալիս ՀՀ արտաքին հետախուզությունը
Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի տարեկան զեկույցը։ Ներկայացնում ենք հատված զեկույցից․
Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններ
Ծառայության 2026 թվականի գնահատականը չի տարբերվում անցյալ տարվա գնահատականից։ Մասնավորապես, Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության «ապասառեցում», ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա, ինչը շարունակում ենք գնահատել որպես տարածաշրջանային անվտանգային կառույցի հեղինակության մարտահրավեր և հետեվությունների աղբյուր կառույցի մյուս անդամ
պետությունների համար։
Add new comment