Լավրով

Անհնար է ընդունել ԵՄ չափանիշները՝ մնալով Եվրասիական տնտեսական միության անդամ. Լավրով

Անհնար է ընդունել ԵՄ չափանիշները՝ մնալով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ։ 

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Հայաստանի եվրաինտեգրման ձգտումները։

«Դա պարզապես տեխնիկապես անհնար է։ Դրանք անհամատեղելի են ոչ միայն առևտրի և ներդրումների տարբեր կարգավորումների պատճառով, այլև այն պատճառով, որ Բրյուսելը ցանկանում է վերափոխել Հայաստանի իրավական շրջանակը՝ համապատասխանեցնելով այն իր սեփական չափանիշներին։ Այս չափանիշները ենթադրում են ԵՄ արտաքին քաղաքականության լիակատար պահպանում՝ հակառուսական պատժամիջոցներին և հակառուսական հայտարարություններին»,- ասել  է նա։

Add new comment