ԵՄ-ն պատրաստ է աջակցել Նախիջևանում երկաթգծի վերականգնմանը․ Մարթա Կոս
Եվրամիությունը պատրաստ է աջակցել Նախիջևանում երկաթուղային գծի վերականգնման նախագծերին, հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ՝ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ։
Նա նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանի մարդասիրական ականազերծման ջանքերին, ինչպես նաև Նախիջևանում երկաթուղային գծի վերականգնման նախագծերին։
Add new comment