Հանդիպել են Թուրքիայի և ԱՄՆ-ի ԶՈՒ ԳՇ պետերը
Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Սելչուք Բայրաքթարօղլուն Բրյուսելում հանդիպել է ԱՄՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ Դեն Քեյնի հետ։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Հանդիպումը կայացել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ԳՇ պետերի ժողովի շրջանակում։
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը։
Նշենք, որ այցի ընթացքում Բայրաքթարօղլուն հանդիպել է նաև ՆԱՏՕ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Բասաթ Օզթյուրքի հետ։
Ermenihaber
Add new comment