Ստեփան

Հայ Առաքելական եկեղեցին դատի է տվել կարգալույծ արված Ստեփան Ասատրյանին

Հայ առաքելական սուրբ եկեղեցին դատի է տվել Հովհաննավանքի կարգալույծ եղած քահանային՝ Ստեփան Ասատրյանին (նախկինում` տեր Արամ)։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Եկեղեցին 2 հայց է ներկայացրել Ասատրյանի դեմ։

ՀԱՍԵ-ն դատարանից պահանջում է պարտավորեցնել Ասատրյանին վերադարձնել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի Հովհաննավանքի եկեղեցին, այդ թվում՝ եկեղեցու բանալիները։

Ըստ հայցի՝ պահանջվում է նաև արգելել Ստեփան Արտակի Ասատրյանին մուտք գործել Հովհաննավանքի եկեղեցու հետևյալ հատվածները՝ Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։

Երկրորդ հայցով էլ եկեղեցին դատարանից պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին վերադարձնել Հայ առաքելական ելկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող ք․Երևան, Շենգավիթ, Արշակունյաց պողոտա 54/3 շենք, 18 բնակարանը, այդ թվում՝ բնակարանի բանալիները՝ վտարելով այնտեղից Ստեփան Ասատրյանին ու իր հետ բնակվող անձանց։

Եկեղեցին դատարանից պահանջում է նաև Ասատրյանից հօգուտ Հայ առաքելական եկեղեցու բռնագանձել այս 2 հայցի դատական ծախսերը, այդ թվում նախապես վճարված պետական տուրքի գումարը։

Add new comment