Ալիջան

Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան աջակցում է Ալիջան սահմանային անցակետի բացմանը

Թուրքիա-Ադրբեջան համերաշխության ու մշակույթի միության նախագահ և թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիայի մամուլի խոսնակ Սեֆեր Քարաքոյունլուն հայտարարել է, որ իրենք աջակցում են Ալիջան սահմանային անցակետի բացմանը՝ այն դիտարկելով որպես խաղաղության և համագործակցության հնարավորություն։ Նա նաև անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի շահագործմանը, այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Նրա խոսքով՝ կտրականապես դեմ են ատոմակայանի շարունակական շահագործմանը և պահանջում են անհապաղ դադարեցնել դրա գործունեությունը։

Նա պնդել է, որ ԱԷԿ-ը գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում, Թուրքիայի սահմանին չափազանց մոտ է, կառուցված է հնացած տեխնոլոգիաներով և լուրջ վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլև Թուրքիայի, Ադրբեջանի և ամբողջ Կովկասի համար։ Նա ընդգծել է, որ միջուկային վտանգը անտեսելով, հնարավոր չէ կառուցել կայուն խաղաղություն։

Քարաքոյունլուն հայտարարությունն ավարտել է հետևյալ ուղերձներով՝ «Ո՛չ Մեծամորին, ո՛չ ատոմային էներգիային սեյսմիկ գոտում, այո՛ կյանքին, ոչ թե մահվանը»։

Add new comment