«Bayraktar AKINCI»-ն գերձայնային հրթիռ է արձակել
Թուրքական «Bayraktar AKINCI» մարտական անօդաչու թռչող սարքը հաջողությամբ փորձարկել է գերձայնային «IHA-230» հրթիռը, որը կարող է խոցել թիրախները մինչև 140 կմ հեռավորության վրա։
Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, հայտնել է «Բայքարի» տեխնիկական տնօրեն Սելջուք Բայրաքթարը։
Ադրբեջանական կողմը գրում է, որ եթե «բարեկամական» Թուրքիան այդ անօդաչու թռչող սարքերը մատակարարի Ուկրաինային, ապա նրանք հիանալի կկարողանան փոխարինել ավիացիան դրանցով։
Add new comment