Զինծառայողներին կարգելեն հանդես գալ հրապարակային կոչերով կամ հայտարարություններով. փոփոխություններ ՀՀ ԶՈՒ կանոնագրքում
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, ՀՀ ԶՈՒ կանոնագրքում և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, ասել է Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Նրա խոսքով՝ բացառություններ կլինեն այն դեպքերում, որոնք կորոշի ինքը՝ պաշտպանության նախարարը։ Բացի դրանից, կմտցվի հանրահավաքներին և նման այլ միջոցառումներին մասնակցության արգելք՝ կապված հանրային դժգոհության դրսևորման հետ՝ զինվորական կամ ծառայողական այլ ձևով։
«Զինծառայողներին կարգելվի նաև հանդես գալ հրապարակային կոչերով կամ հայտարարություններով՝ կապված այն հարցերի հետ, որոնք վերաբերում են զինծառայությանը, ինչպես նաև քաղաքական հարցերին։ Ընդ որում՝ ինչպես անձնական, այնպես էլ կոլեկտիվ ձևաչափով»,- ասել է Սարգսյանը։
Զինվորականներն առանց իրենցից բարձր կանգնած ղեկավարության թույլտվության իրավունք չեն ունենա տեղեկացնել և քննարկել տվյալներ ծառայության մասին, հրապարակել տեսանյութեր ու լուսանկարներ ԶԼՄ-ներում, ինչպես նաև համացանցում։
Զինծառայողներին կարգելվի նաև սմարթֆոններ օգտագործել ծառայություն իրականացնելու ընթացքում։
Մեկ այլ նորամուծություն վերաբերում է պայմանագրային զինծառայողներին։ Նրանք հնարավորություն կստանան ծառայելու մինչեւ 10 տարի՝ շեմային տարիքին հասնելուց հետո, պայմանագրի ամենամյա երկարացման սկզբունքով։ Միջին և ավագ օղակի նախկին սպաները ևս կստանան ծառայության վերադառնալու հնարավորություն՝ որպես պայմանագրային զինծառայողներ։
Համեմատաբար կարճ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունն ստացավ մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։
Add new comment