ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինա կուղարկեն «Leopard 2» և «Leopard» տանկեր
ՆԱՏՕ-ի երկրները նախատեսում են Ուկրաինա ուղարկել երկու «Leopard 2» և չորս «Leopard» տանկեր, այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավարը։
Բորիս Պիստորիուսն ասել է, որ դաշնակիցները սահմանափակ ռեսուրսներ ունեն, ուստի Ուկրաինան չպետք է մեծ մատակարարումների հույս ունենա։
«Անկեղծ ասած, ինչպես մյուս երկրները, մենք ևս սահմանափակ զինանոց ունենք: Որպես պաշտպանության նախարար՝ ես չեմ կարող ամեն ինչ տալ»,- ասել է Գերմանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։
Add new comment