Այս պահին ես եմ ամենահավանական թեկնածուն, որ կգլխավորի ցուցակը. Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ հիմա քննարկում են, թե ով կգլխավորի իրենց նախընտրական ցուցակը։
«Մենք քննարկումների մեջ ենք, և ես կոռեկտ չեմ համարում հիմա հնչեցնել մեր քննարկումների բովանդակությունը։ Ընթացքը գնում է։ Վերջնական լուծում ունենալու ենք փետրվար ամսին»,–ասել է նա՝ հավելելով,- այսօր այն հրապարակումները, որ այլ լրատվամիջոցներում կար այլ սոցիոլոգիական ուսումնասիրությունների առումով, ցույց է տալիս, որ դեռ, այո, ես եմ ավելի մեծ հավանական թեկնածուն, որը կգլխավորի ցուցակը։ Այսօրվա վրա այդպես է։ Բայց վերջնական որոշում կայացնելու համար պետք է ինքս հասկանամ՝ ինչքանով է սա արդյունավետ լինելու ողջ թիմի համար»։
Քոչարյանի խոսքով, հիմա իրենք ավելի լավ դիրքերով են գնում ընտրության, քան՝ 2021թ․։ «Անկասկած, նոր մարդիկ են լինելու ցուցակում»,- ասել է նա։
Add new comment