Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ռազմական գործողությունների համար. Բայրամով
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Սեյիդ Աբբաս Արաղչիի հետ:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը.
Բայրամովը հայտարարել է, թե տարածաշրջանում աճող լարվածությունը լուրջ մտահոգություն է առաջացնում: Նրա խոսքով՝ Ադրբեջանը հետևողականորեն ընդգծում է բոլոր կողմերի համար ձեռնպահ մնալու անհրաժեշտությունն այն քայլերից և հռետորաբանությունից, որոնք կարող են հանգեցնել Իրանում և նրա շուրջ իրավիճակի ապակայունացմանը:
Բայրամովը վստահեցրել է, որ Ադրբեջանի օդային տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ հարվածների համար։
Add new comment