Թուրքիան, Եգիպտոսը և Կատարը աշխատում են ԱՄՆ-Իրան հանդիպման ուղղությամբ․ Axios
Թուրքիան, Եգիպտոսը և Կատարը աշխատում են այս շաբաթ Անկարայում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Գործերը առաջ են շարժվում։ Մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք»,- հրատարակությանը ասել է վերոնշյալ երկրներից մեկի պաշտոնյան։ Լրատվամիջոցը չի նշել, թե որ երկիրն է նա ներկայացնում։
ԱՄՆ պաշտոնյան հաստատել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հանդիպումը կարող է տեղի ունենալ Թուրքիայում։
Add new comment