Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Աբու Դաբիում
Աբու Դաբիում հանդիպել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Փաշինյանի և Ալիևի ՝ ընդլայնված կազմով բանակցություններն ավարտվել են. մեկնարկել է 2 ղեկավարների առանձնազրույցը, այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ հանդիպումն ավարտվել է ձեռքսեղմումով։
Add new comment