Submitted by detq-editor on
1

Էրդողանը վավերացրել է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության դիմումը հաստատելու Թուրքիայի մեջլիսի  որոշումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վավերացրել է մարտի 31-ին երկրի մեջլիսի ընդունած որոշումը, որը հաստատում էր Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության դիմումը։ «Դետք»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Լրատվամիջոցը հայտնում է, որ Թուրքիայի նախագահականի պաշտոնական տեղեկագրում հրապարակված որոշումների շարքում առաջինը «Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի միանալու մասին» օրենքն է։

Միևնույն ժամանակ ֆիննական լրատվամիջոցները հայտնել են, որ երկրի անդամակցության գործընթացը բավականին արագ է ընթացել։ Անդամակցության գործընթացում վերջնական քայլը կլինի փաստաթղթերը Վաշինգտոն ուղարկելը:

Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու համար դիմել էին 2022 թվականի մայիսին, և վերջիններիս դիմումը հաստատվել է դաշինքի անդամ բոլոր երկրների կողմից՝ բացառությամբ Թուրքիայի և Հունգարիայի։ Այս տարվա հունվարին Շվեդիայում տեղի ունեցած հակաթուրքական գործողություններից հետո Թուրքիան համաձայնվեց աջակցել միայն Ֆինլանդիայի անդամակցությանը։

Add new comment