Պապիկյան

Կարգալույծ հռչակված քահանաները կարող են բանակում գնդերեց աշխատել. Պապիկյան

«Պաշտպանության նախարարի հրամանը փոփոխվել է և փոխվել է ծառայության բնույթը։ Այն շահարկումները, թե հոգևոր ծառայությունը բանակում դադարեցվել է, ճիշտ չեն։ Բանակում կարող է շարունակվել հոգևոր ծառայությունը, պարզապես նրանք պետք է ենթարկվեն ԶՈՒ բարոյահոգեբանական գծով վարչությանը»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ 

«Բանակում չի կարող լինել երկակի ենթակայություն»,–նշեց Պապիկյանը։ 

Լրագրողի դիտարկմանն այն մասին, որ Պաշտպանության նախարարությունը կարգալույծ հռչակված քահանաներին 700 հազար դրամ աշխատավարձ է առաջարկել գնդերեց աշխատելու համար, Պապիկյանը պատասխանեց․ 

«Ես հիմա աշխատավարձի չափ չեմ կարող ասել, բայց նախարարի հրամանը բացահայտում է, որ մենք կարող ենք պայմանագիր կնքել Հայաստանում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր կրթություն ունեցող սպասավորների հետ, որպեսզի նրանք ծառայեն և կատարեն իրենց առաքելությունը»։

Add new comment