Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները. Yeşil Iğdır Gazetesi
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները. այս մասին հայտնում է Yeşil Iğdır Gazetesi-ն։
Իգդիրի նահանգապետ Ֆիրաթ Թաշոլարն անձամբ ծանոթացել է Ալիջանի սահմանային անցակետի («Մարգարա» անցակետ Հայաստանի կողմից-խմբ.) վերակառուցման և արդիականացման ընթացիկ աշխատանքներին, գրում է թուրքական պարբերականը։
Թաշոլարը հայտարարել է, որ գործընթացը նախատեսվում է ավարտել կարճ ժամկետում:
Add new comment