Լեհաստանը պատրաստակամություն է հայտնել ավելի ակտիվորեն մասնակցել միջուկային զսպման ՆԱՏՕ-ի ծրագրերին
Վարշավան պատրաստ է ավելի ակտիվ մասնակցել միջուկային զսպման ՆԱՏՕ-ի ծրագրերին՝ Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի որոշման ֆոնին։
Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, DPA գործակալությանը տված հարցազրույցում ասել է Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Սևերան։
«Լեհաստանը պատրաստ կլինի ընդլայնել իր մասնակցությունն ու համագործակցությունը ՆԱՏՕ-ի միջուկային զսպման ծրագրերում և պատասխանատվություն ստանձնել դրա համար»,- ասել է նա։
Add new comment