Հետախուզական

Ամերիկյան հետախուզական ինքնաթիռներ են նկատվել Իրանի սահմանների մոտ

Իրանի սահմանների մոտ նկատվել են ամերիկյան հետախուզական ինքնաթիռներ։

ԱՄՆ ռազմածովային ուժերի Boeing P-8A Poseidon հականավային ինքնաթիռը և MQ-4C Triton հետախույզ անօդաչու թռչող սարքը երեկ պտտվել են Իրանի սահմանի մոտ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ 

Ինքնաթիռը թռել է Բահրեյնից և պտտվել Հորմուզի նեղուցի երկնքում, իսկ ԱԹՍ-ն Աբու Դաբիից ուղևորվել է Օմանի ծոց: 

 Այս շաբաթ ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ է սպասվում: 

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իրեն կբավարարի միայն այն գործարքը, որը կզրկի Իրանին միջուկային և հրթիռային ծրագրից:

 

Add new comment