Լեհ

Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ժամանել են Ժնև՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար

ԱՄՆ ներկայացուցիչներն արդեն ժամանել են InterContinental հյուրանոց, որտեղ կայանալու է հանդիպումը: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 15:00-ից հետո:

Բանակցություններն անցկացվելու են փակ ձևաչափով: Դրանց ընթացքում կքննարկվեն կարգավորման հիմնական պարամետրերը՝ ռազմական, քաղաքական և հումանիտար: Հնարավոր է՝ արծարծվի նաև Զապորոժիեի ԱԷԿ-ի թեման:

Մոսկվան հանդիպմանը կներկայացնի ավելի քան 20 հոգի՝ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորությամբ:

Add new comment