Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը նավեր են ուղարկել Հորմուզի նեղուցում կայանալիք համատեղ զորավարժություններին․ Պատրուշև
Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը նավեր են ուղարկել Հորմուզի նեղուցում շուտով կայանալիք համատեղ զորավարժություններին, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական և Ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը։ Հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
«Ներկայումս գլխավոր խնդիրը օվկիանոսներում բազմաբևեռ աշխարհակարգի կառուցումն է, և Ռուսաստանը և նրա համախոհ գործընկերները ակտիվորեն աշխատում են դրա վրա», – ասել է Ծովային կոլեգիայի նախագահը։
Պատրուշևը նշել է, որ BRICS-ի ներուժը օգտագործվում է, «ինչը նշանակում է, որ ժամանակն է, որ այն ստանա լիարժեք ռազմավարական ծովային չափում»։
Add new comment