Submitted by detq-editor on
f

Մենք շուրջօրյա ռեժիմով պաշտպանում ենք ծովային ուղիների անվտանգությունը. ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին հայտարարել է, որ իրենք շուրջօրյա ռեժիմով պաշտպանում են երկրի ծովային ուղիների անվտանգությունը։ Ինչպես հաղորդում է «Դետք»-ը, այս մասին տեղեկացնում է իրանական «Pars Today» լրատվական գործակալությունը։

«Մենք շուրջօրյա ռեժիմով պաշտպանում ենք տնտեսական և առևտրային ջրային ուղիների, ծովերում ու հեռավոր ջրերում ձկնորսական, առևտրային և նավթատար նավերի անվտանգությունը»,- ասել է նա:

Թանգսիրին հայտնել է, որ արտադրության աճի համար անհրաժեշտ երաշխիքներից է արտադրական ցիկլի և առևտրատնտեսական փոխանակումների անվտանգության ապահովումը։ Նրա խոսքով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմում փորձում են հասնել այդ նպատակին։

Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ իրանական ընթացիկ տարվա համար իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի սահմանած «գնաճի վերահսկում, արտադրության աճ» կարգախոսը կարևոր ռազմավարական քայլ է:

Ալիռեզա Թանգսիրին հավելել է, որ առևտրային և նավթատար նավերի կապի գծերի անվտանգության ապահովումը, Պարսից ծոցում նավթի և գազի պլատֆորմների պաշտպանությունը, ափերին տեղակայված նավթի և գազի օբյեկտների պաշտպանությանն ուղղված միջոցառումները, տարվա կարգախոսին համահունչ, կրկնապատկվելու են:

Add new comment