Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվի ռազմական դատարանի դատավճիռը ոչ միայն արդարության վերականգնումն է, այլև «ադրբեջանական ժողովրդին հսկայական տառապանքներ» բերած շուրջ 30-ամյա հակամարտության խորհրդանշական ու տրամաբանական ավարտը, որն ահռելի տառապանքներ պատճառեց ադրբեջանցի ժողովրդին: Այս մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:   «Առաջ մղելով հակամարտության լուծման յուրահատուկ ռազմաքաղաքական մոդել և նախաձեռնելով հետհակամարտային խաղաղության օրակարգ՝ Ադրբեջանը նաև ապահովել է «պատասխանատվու

Հաջիևը խոսել է Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի «դատավճիռների» մասին

Արցախի դեմ ռազմական գործողություններ կազմակերպած, Արցախը շրջափակած և հայաթափած ալիևյան ցեղասպան քաղաքականության ներկայացուցիչները խոսում են «արդարադատությունից»՝ սեփական մեղքերը Բաքվում ապօրինաբար պահվող հայերի միջոցով փորձելով վերագրել հայկական կողմին և հայությանը, իսկ իրենց ներկայացնելով որպես խաղաղության շուրջ բանակցությունները նախաձեռնող կողմ։

«Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվի ռազմական դատարանի դատավճիռը ոչ միայն արդարության վերականգնումն է, այլև ադրբեջանական ժողովրդին հսկայական տառապանքներ բերած շուրջ 30-ամյա հակամարտության խորհրդանշական ու տրամաբանական ավարտը, որն ահռելի տառապանքներ պատճառեց ադրբեջանցի ժողովրդին»:

 Այս մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Առաջ մղելով հակամարտության լուծման յուրահատուկ ռազմաքաղաքական մոդել և նախաձեռնելով հետհակամարտային խաղաղության օրակարգ՝ Ադրբեջանը նաև ապահովել է պատասխանատվություն պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց, այդ թվում՝ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց համար։

Պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող անձին արդարացնելը հավասարազոր է այդ հանցագործությունների օրինականացմանը և հանցակից դառնալուն պատասխանատվության սկզբունքի խաթարմանը։

Կայուն խաղաղություն և էթնիկ հաշտեցում հնարավոր չէ ձեռք բերել առանց արդարադատության։

Ադրբեջանը կշարունակի իր հաստատակամ ջանքերը տարածաշրջանային խաղաղության օրակարգն առաջ մղելու և ամրապնդելու ուղղությամբ»,- գրել է նա:


 

Add new comment