Իրանն ԱՄՆ–ի հետ հնարավոր գործարքի վերաբերյալ տեքստ է պատրաստում. ԱԳՆ
Իրանն առայժմ պատրաստում է ԱՄՆ-ի հետ հնարավոր գործարքի վերաբերյալ տեքստը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:
«Մենք հիմա մեր տեսակետների նախապատրաստման փուլում ենք»,-ասել է դիվանագետը:
Բաղայիի խոսքով՝ Վաշինգտոնի հետ ժամանակավոր համաձայնության հասնելու հնարավորության մասին պնդումներն անհիմն են։
Add new comment